Աշխարհազորի ռոճիկները կրճատել են, աշխարհազորայինների մի մասը  թողել է ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

կ

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«Աշխարհազորի ռոճիկները կրճատել են, աշխարհազորայինների մի մասը  թողել է ծառայությունը։

Աշխարհազորը մասնակցում է Ադրբեջանի հետ սահմանների պաշտպանությանը։ Ամսվա կեսը սահմանին, պաշտպանական դիրքերում  վտանգավոր ծառայություն իրականացնող աշխարհազորայինները ամսական ստանում էին 180 հազար դրամ։ Նրանց աշխատավարձը 60 հազար դրամով կրճատել են,այդ պատճառով աշխարհազորայինների մի մասը թողել է ծառայությունը»։

--00--ԼՀ