Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթով ժամանել է ՀՀ և նկատել է, որ պայուսակից դյուրակիր համակարգիչը գողացել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Screenshot_38

Օգոստոսի 13-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ ժամը 7.10-ին Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթով ժամանել է Հայաստան և տանը նկատել է, որ պայուսակից դյուրակիր համակարգիչը գողացել են:

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը նույն օրը Կոտայքի մարզի Պտղնի գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:

Գողոնն առգրավվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ