Կլուծվի աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Screenshot_18

Գործադրի որոշմամբ սահմանվել է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակապահովման իրավունքը վերականգնած՝ 2022-2023 թվականների ընթացքում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին աջակցությունը տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակով 1098 «Բնակարանային ապահովում» ծրագրի 12001 «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում նախատեսված 357.457.0 հազ. դրամից:

Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ Լոռու և ՀՀ Շիրակի մարզերի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում 2023թ. դրությամբ բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամաններով հաստատված թվով 44 ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության կամ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտությամբ:

Որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի մեկնարկել ծրագրի շահառուներին աջակցության տրամադրման գործընթացը: Որոշմամբ կարգավորվում է Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման իրավունքի իրացումը և դատական ակտերով սահմանված պահանջների կատարումը:

--00—ՅՄ