Հաստատվել է ուղևորափոխադրման ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

օօ

Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը:

Որոշմամբ սահմանվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին և հարկային մարմնին իրենց կողմից ձևակերպված պատվերների, փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի վերաբերյալ տեղեկատվությանը հասանելի դարձնելու հետ կապված կարգավորումները:

--00--ԼՀ