Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Սենթ Լուիսի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

8

Սենթ Լուիսում ավարտվեց «Grand Chess Tour: Saint Louis 2024» արագ և կայծակնային շախմատի շրջանային մրցաշարը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնում է Armsport-ը։

Մրցաշարի մասնակիցներն էին գրոսմայստերներ Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիրեզա Ֆիրուջան, Ուեսլի Սոն, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Լենիեր Դոմինգեսը, Լևոն Արոնյանը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Մրցաշարի ավարտից հետո լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ Ալիրեզա Ֆիրուջա
2-րդ տեղ՝ Ուեսլի Սո
3-րդ տեղ՝ Հիկարու Նակամուրա

Լևոն Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 19 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ Նակամուրայից հետ մնալով ընդամենը կես միավորով:

 

 --00—ԱՊ