ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում պահպանել է 6-րդ հորիզոնականը։
Աղյուսակում առաջատարը գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է։
Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը՝ 44-րդ, Հրանտ Մելքումյանը՝ 77-րդ տեղերում: Առաջին անգամ լավագույն գրոսմայստերների շարքում է նաև Կարեն Գրիգորյանը՝ 91-րդ հորիզոնականում: