Իսրայելցի զինվորականները կրակել են Թուրքիայի լրագրողական խմբի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

photo_2024-08-19_11-44-12

Թուրքական պետական «TRT Haber» հեռուստաալիքի արաբերեն լուրեր պատրաստող թղթակիցը և նկարահանող խումբը հայտնվել են իսրայելցի զինվորականների կրակի տակ:

Պաղեստինի Գազայի հատվածում թուրքական լրագրողական խմբի մեքենայի ուղղությամբ 5 կրակոց է արձակվել: Թղթակիցը թեթև վիրավորում է ստացել:

Տեղի ունեցածին արձագանքել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ