Թառաթումբ գյուղում հրդեհ է բռնկվել ավտոտնակում. ժամանել են հրշեջներն ու պարեկները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

photo_2024-08-19_18-25-59

Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թառաթումբ գյուղի 3-րդ փողոցում գտնվող ավտոտնակում և կան տեղեկություններ, որ ներսում ավտոմեքենա կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա հրշեջները: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները:

Ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ ավտոտնակում կայանված է եղել չշահագործվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա:

--00—ՅՄ