ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում հրդեհ է բռնկվել և ներսում կա ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: Տեղում պարզվել է, որ այրվել է «Chevrolet Volt» մակնիշի (էլեկտրական) ավտոմեքենան և գույքը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի և օրվա պատասխանատու Արա Պողոսյանի գլխավորությամբ: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:
--00—ՅՄ