Չեն կարողանում հովիվ գտնել, որ արածացնեն կենդաներին, դրա համար էլ ոլորտում խնդիր կա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

ՀՀ կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թեև ոչխարաբուծությունն ամենաեկամտաբեր ոլորտներից է, բայց Հայաստանում այդպես էլ չեն կարողանում քաղաքացիներին քաջալերեն, որպեսզի ոչխարաբուծությունը մեծ թափով զարգանա․ «Մեր տվյալները ցույց են տալիս, որ շատ է գառների ներմուծումը, իսկ որոշ ժամանակ անց՝ արտահանումը»,-ասաց նա։

«Երբ ուզում էի հասկանալ՝ ինչն է պատճառը, որ գլխաքանակ չի ավելանում, լսեցի ինձ համար թերևս ամենաանսպասելի պատասխանը, Ծիլքար գյուղում ասացին, որ հովիվների պրոբլեմ կա։ Չեն կարող հովիվ գտնել, որովհետև ոչխարն այն տեսակն է, որին արոտավայրերում պետք է հովիվները արածեցնեն։ Պատասխանները պետք է կյանքից վերցնել, մեր ոչ մի փաստաթղթում մենք դա չենք կարդացել, համոզված եմ, չենք էլ կարդա»,-նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ