Ձախերը Մակրոնին սպառնում են իմփիչմենթով, եթե նա հավանություն չտա վարչապետի իրենց թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Capture

Ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան օգոստոսի 21-ին նախազգուշացրել է, որ կձգտի հասնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ իշխանությունից հեռացման, եթե նա հավանություն չտա վարչապետի պաշտոնում Լյուսի Կաստեի թեկնածությանը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

«Եթե Էմանուել Մակրոնը վարչապետ չնշանակի կոալիցիայի թեկնածու Լյուսի Կաստեին, որն ընտրություններում ստացել է ամենաշատ ձայները, ապա մենք «Նոր ժողովրդական ճակատի» հետ հանդես կգանք իմփիչմենթի օգտին», - ասել է «Աննվաճ Ֆրանսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդա Պանոն։

Նա հիշեցրել է սահմանադրության 68-րդ հոդվածի մասին, ըստ որի՝ խորհրդարանն իրավունք ունի նախագահին հեռացնել իշխանությունից, եթե նա չկատարի իր հիմնական պարտականությունները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ