ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Հայ-ադրբեջանական բանակցություններ այս պահին չկան և հայտնի չէ, թե երբ կսկսվեն, Բաքուն նախապայմաններ է առաջ քաշում։ Իսկ ինչ վերաբերում է ՌԴ նախագահի այն հայտարարությանը, որ Պուտինը Փաշինյանին կպատմի, թե Ալիևի հետ ինչ է խոսել, ապա մտահոգիչ է, որ ՌԴ ղեկավարը Ալիևի հետ բանակցում է Հայաստանի մասին, իսկ Փաշինյանին տեղյակ է պահում, դա նշանակում է, որ այլևս ՀՀ-ն սուբյեկտ չէ, գործընթացներում որոշիչ ձայն չունի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Ցավալի է, որ մեր հարցերն առանց մեզ են քննարկում, բայց դա նաև մեր բացթողումն է, ՀՀ-ն Ադրբեջանի նման չպետք է տարբերություն դնի բանակցային հարթակների մեջ։ Մենք ՌԴ-ի հետ հարաբերություններում վտանգավոր եզրագծին ենք մոտենում. ճանապարհը ռուսների համար չենք բացում, բայց ամերիկացիներին պատրաստ ենք տալ։ Մենք ճանապարհների թեման դարձրեցինք միջազգային առևտրի առարկս, ինչը շատ վտանգավոր է»։
--00—ԱՊ