Նեթանյահուի գրասենյակը հաստատում է, որ Գազայի վերաբերյալ բանակցությունները մնում են ուժի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Capture

Գազայի հատվածից պատանդներին հրադադարի դիմաց ազատ արձակելու շուրջ բանակցությունները շարունակում են ուժի մեջ մնալ, չնայած Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև իրավիճակի սրմանը, իսրայելական պատվիրակությունն այսօր կմեկնի Կահիրե, ասել է Իսրայելի վարչապետի աշխատակազմի խորհրդական Դմիտրի Գենդելմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«(Իսրայելական պատվիրակությունը - խմբ.) կմեկնի այսօր (Կահիրե - խմբ.)»,- ասել է Գենդելմանը:

Հիշեցնենք՝ «Հեզբոլլահ» շարժումը և Իսրայելը կիրակի օրը փոխանակվել են հրթիռային հարվածներով։ «Հեզբոլլահ»-ն ասել է, որ արձակվել է ավելի քան 320 հրթիռ և տասնյակ անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով ընդհանուր առմամբ 11 իսրայելական ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում:

Իսրայելական զինվորականները հայտնել են, որ իսրայելական ռազմաօդային ուժերի մոտ հարյուր ինքնաթիռ ոչնչացրել է «Հեզբոլլահի» ավելի քան հազար արկ, որոնք ուղղված են Իսրայելի հյուսիսային և կենտրոնական ուղղությամբ:

--00—ՅՄ