«Հեզբոլլահ»-ը հարված չի հասցնի Իսրայելին Գազայի շուրջ բանակցությունների ընթացքում. աղբյուրներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Screenshot_13

Շիաների «Հեզբոլլահ» շարժումը մտադիր չէ հարված հասցնել Իսրայելին Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով «Հեզբոլլահ»-ին մոտ կանգնած անանուն աղբյուրի։

«Մենք կարող ենք ասել, որ «Հեզբոլլահ»-ը չի սկսի հատուցման իր գործողությունը, քանի դեռ Կատարում ընթանում են բանակցությունները, որովհետև շարժումը չի ցանկանում պատասխանատվություն կրել խորհրդակցությունների կամ հնարավոր գործարքի խափանման համար», - հայտնել է նա պարբերականի հետ զրույցի ժամանակ: 

Ըստ աղբյուրի՝ Բեյրութում իսրայելական հարվածից «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության պատասխանը «հրատապ բնույթ չի կրում և ժամանակային սահմանափակումներ չունի»։

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

--00—ՅՄ