ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալման ֆոնին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շտապ պետք է լքի երկիրը։
«Մակրոն, հեռացիր Ֆրանսիայից, հիմա քեզ մոտ է գալիս Դուրովի բանակը»,- գրել է Մեդվեդևը X-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։ Նա մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Բաքվից:
--00—ՅՄ