ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Բեյրութի «Ռաֆիկ Հարիրիի» անվան միջազգային օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով, սակայն որոշ չվերթներ հետաձգվում են։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։
«Մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը Բեյրութի միջազգային օդանավակայան ժամանող և մեկնող բոլոր չվերթների ենթադրյալ չեղարկման մասին չի համապատասխանում իրականությանը, որոշ չվերթներ հետաձգվում են, սակայն օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ