Թուրքիայի ամենախոշոր հարկատուն Էրդողանի փեսան է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

photo_2024-08-28_16-44-18

Թուրքիայի «Եկամուտների վարչությունը» (GİB) 2023-ի հարկման ժամանակահատվածի եկամտահարկի ու կորպորատիվ հարկի վերաբերյալ տվյալներ է հրապարակել:

Դրանց գնահատման արդյունքում կազմվել և հրապարակվել է Թուրքիայի մասշտաբով ամենախոշոր 100 հարկատուներից կազմված ցանկ:

Ըստ այդմ՝ ամենախոշոր հարկը Թուրքիայում վճարում է «Baykar» ընկերության կառավարման խորհրդի նախագահ, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարը:

Հաշվարկների համաձայն՝ 2023-ին Բայրաքթարին հաշվեգրվել է 1.952.680.474 լիրա (շուրջ 57.4 մլն դոլար) հարկ:

Ցանկում երկրորդը նույն ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարն է՝ շուրջ 1.7 (շուրջ 50 մլն դոլար) մլրդ լիրայով, իսկ 3-րդը՝ «Koç Holding»-ի նախագահ Մուստաֆա Ռահմի Քոչը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ