ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Թուրքիայում լուրեր են շրջանառվում, որ երկրի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարանջատելու է «երկրի նախագահի» և «կուսակցության նախագահի» պաշտոնը: Եվ այս կապակցությամբ թուրքական որոշ աղբյուրներ հայտնում են, որ իշխող կուսակցության նախագահի պաշտոնի հավանական թեկնածու է Էրդողանի փեսա, գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը: Գրել է Ermenihaber-ը։
Այս մասին հայտնում է թուրքական ընդդիմադիր «Demokrat Haber» թերթը, հղում անելով անանուն թերթի:
Նշվում է, որ նախարար Ալբայրաքն իշխող կուսակցության նախագահի պաշտոնը ստանձնելու համար է վերջին շաբաթների ընթացքում հաճախակիացրել իր այցերը Թուրքիայի արևելյան շրջաններ:
Մյուս կողմից էլ խոսվում է մեկ այլ սցենարի մասին, որ կայանալիք ընտրություններից 1.5 տարի առաջ հնարավոր է անցողիկ շեմը իջեցվի 7 կամ 5 տոկոսի:
Աղբյուրի փոխանցմամբ` այս սցենարն էլ կարող է իրագործվել, որպեսզի կարողանան կանխել ընդդիմության ավելի լայն ճակատի` դաշինքի հնարավոր ձևավորումը: