Խաղողագործներն ահազանգում են՝ մինչ օրս մթերող կազմակերպություններն իրենց հետ պայմանագրեր չեն կնքել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Capture

Շուտով խաղողի մթերման սեզոնն է սկսում, սակայն, խաղողագործներից շատերն ահազանգում են, որ մինչ օրս մթերող կազմակերպություններն իրենց հետ պայմանագրեր չեն կնքել, այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Տպավորություն է, որ հետևողականորեն ոչնչացվում է գյուղատնտեսության այս ճյուղը։ Հերթական անգամ վարկային ծանր պարտավորությունների հետ գյուղացին մնում է մեն-մենակ։

Վերջին շրջանում դժգոհություններ կան նաև պտուղ-բանջարեղենի արտահանման հետ կապված։ Թեև Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ արտահանումն աճել է 2 անգամ, որոշ մշակաբույսերի արտահանումը շարունակաբար խոչընդոտվում է։ 

«Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից որոշ հայկական ընկերությունների արտադրանքի արտահանման արգելքը ևս փաստում է ոլորտում առկա խնդիրների մասին։ 

Այսօր էլ բողոքի ակցիա են իրականացնում բեռնատարների վարորդները։ Նրանց մտահոգում է, որ «Սպայկա» ընկերությունը ստացել է արտոնյալ պայմաններ՝ արտերկրի բեռնափոխադրման կազմակերպություններ հետ համագործակցելու համար։ 

Հավասար մրցակցային պայմանների, օրենսդրական կարգավորումների բացակայությունը և ոլորտի բարձիթողի վիճակը, արդարացիորեն, առաջացրել են շուրջ 800 վարորդի դժգոհությունը»։

--00—ՅՄ