ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության համաձայն՝ օգոստոսի 30-ին Իրաքի համատեղ գործողությունների հրամանատարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է, որ առավոտյան ժամերին Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքում թուրքական բանակին պատկանող անօդաչու թռչող սարք է ընկել:
Հայտարարվել է նաև տեղի ունեցածի պատճառների մասին իրավական ապացույցներ ստանալու և վթարի ուսումնասիրության համար հակաօդային պաշտպանության և դրոնների օպերատորներից ստեղծված տեխնիկական աշխատանքային խումբ ձևավորելու մասին:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին, անդրադառնալով տարածվող լուրերին, X-ի իր էջում տեղի ունեցածի վերաբերյալ գրառում է կատարել.
«Այսօր Քիրքուքում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Իրաքի համատեղ գործողությունների հրամանատարության կողմից հայտարարություն է տարածվել: Դեպքի բոլոր մանրամասներն ի դերև հանելու համար Իրաքի իշխանություններi հետ կոորդինացում է ապահովվել»:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ