ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Իրաքի հյուսիսում իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ ռազմաօդային գործողություն է իրականացվել: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ որպես տեղանք նշվել է Իրաքի Մեթինեի, Հաքուրքի, Քանդիլի և Գարայի շրջանները: Տեղեկացվել է 20 թիրախի ոչնչացման մասին:
Գրառում է արվել նաև պաշտպանական գերատեսչության Twitter-յան էջում:
«Մի գիշեր անսպասելի խփել ենք նրանց որջերին և շարունակելու ենք հարվածել: Պայքարը չի ավարտվելու այնքան ժամանակ, մինչև գեթ մեկ ահաբեկիչ այնտեղ չմնա»:
--00—ՅՄ