ԱՊԼ․ Տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենամեծ եկամուտ ունեցող և ամենաշատ ծախսեր կատարած ակումբները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Guard-750x375

Transfermarkt-ի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի արդյունքներով «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների մեջ եկամուտների և ծախսերի միջև լավագույն հավասարակշռությունն ունի (+ 116 միլիոն եվրո):

«Մանչեսթեր Սիթին» ծախսել է 25 միլիոն եվրո, իսկ իր ֆուտբոլիստների վաճառքից ստացել է 141 միլիոն եվրո:

«Բրայթոնն» ունի ամենավատ տրանսֆերային հաշվեկշիռը (- 182,9 միլիոն եվրո): Ճայերը ծախսել են 231 միլիոն եվրո, իսկ վաստակել են տրանսֆերներից 48,2 միլիոն եվրոյով:

Անգլիայի առաջնության ակումբներից ամենաշատ գումարը ծախսել է «Չելսին»՝ 261 միլիոն եվրո։ Միևնույն ժամանակ, լոնդոնյան ակումբն ամենամեծ եկամուտն է ստացել է ֆուտբոլիստների վաճառքից՝ 175 միլիոն եվրո․ սակայն՝ ակումբի տրանսֆերային բալանսը բացասական է։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ