Մոտենում է ուսումնական տարին․ ինչպես խուսափել վիրուսներից․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

9d8eb562f2bfdaa39e9d7716e0f2b404.thumb_

Մոտենում է ուսումնական տարին և տարատեսակ վիրուսների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում երեխաների, ուսուցիչների շփումների արդյունքում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Վիրուսների տարածման հարցում նշանակություն ունի մեծ քանակությամբ մարդկանց սահմանափակ տարածքում գտնվելը, օրինակ` դասասենյակում, որը այդքան էլ հաճախ չեն օդափոխում` ցրտից խուսափելով:

Իսկ փակ տարածքում վիրուսն ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն: Այդ իսկ պատճառով պետք է պահպանել ձեռքերի հիգիենան, հազալու կամ փռշտալու էթիկան` արմունկով փակելով բերանը, որպեսզի վիրուսները չտարածվեն շրջապատում:

Անհրաժեշտ է հետևել բժիշկների հորդորներին, խորհրդին և ստանալ բոլոր պատվաստումները հիվանդությունների դեմ, որոնք հնարավոր է կանխել պատվաստումներով:

--00—ՅՄ