Ադրբեջանը «սաֆարովներին» վերաբնակեցնելու է Հայաստանում, որը մեր երկիրը կործանելու գործիք կդառնա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման գաղափարը մեր երկրի կործանման գործիքներից մեկն է դառնալու։ «Регион и мы» հաղորդաշարի ընթացքում ասաց կովկասագետ Կարեն Իգիթյանը։
«Ադրբեջանը հասարակ աշխատավորների չի ուղարկի Հայաստան։ Հայաստանը բնակեցվելու է «ռամիլսաֆարովներով», որը դառնալու է մեր երկրի կործանման գործիք։ Դրա վառ օրինակն է Կիպրոսի օկուպացիան, երբ Թուրքիան «յուրայիններին» պաշտպանելու պատրվակով գրավեց տարածքի մի մասը», - նշել է Իգիթյանը։

Կովկասագետի կարծիքով, խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերի Հայաստանին, քանի որ ոչ մի փաստաթուղթ կամ սահմանների ճանաչում անվտանգության երաշխիք չէ. «Երաշխիք կլինի ռազմաքաղաքական հավասարակշռությունը, երբ մենք ավելի ուժեղ լինենք, քան Բաքուն, այն կհանգեցնի խաղաղության, ոչ թե խաղաղության պայմանագիրը»,- ասաց Իգիթյանը։

Մանրամասները` տեսանյութում։

--00—ԼՀ