ԱՄՆ-ում ձերբակալել են դպրոցում հրաձգություն իրականացրած դեռահասի հորը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Screenshot_10

ԱՄՆ Ջորջիա նահանգի իշխանությունները դպրոցում 4 մարդու կյանք խլած հրաձգության համար մեղադրանք են առաջադրել ինչպես 14-ամյա հրաձիգին, այնպես էլ նրա հորը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հաղորդում է CNN-ը։ 

Սեպտեմբերի 4-ին Ուինդեր քաղաքի «Ապալաչի» ավագ դպրոցում 14-ամյա կասկածյալ Քոլթ Գրեյը կիսաավտոմատ հրացանով սպանել էր 2 դպրոցականի և 2 ուսուցչի, վիրավորել 9 հոգու։ 

Կասկածյալի հորը՝ 54-ամյա Քոլին Գրեյին, մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանության չորս դեպքի, երկրորդ կարգի սպանության երկու դեպքի և երեխաների նկատմամբ դաժանության  ութ դեպքի համար, հայտնել է Ջորջիայի Հետաքննությունների բյուրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ