ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ Սադեղն իրաքյան լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը հարմար պահին կարձագանքի Իսրայելի ահաբեկչական գործողությանը՝ ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար, փոխանցում է Mehr-ը։
«Այս փուլում պատասխանը տարբերվելու է նախորդ արձագանքից՝ կատարողականի, կատարման, ուժի առումով, որը կորոշեն անվտանգության և ռազմական հրամանատարները՝ համապատասխան ժամանակին և վայրում»,-հայտարարել է նա։
--00—ՅՄ