ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Նեթանյահուն հարցականի տակ է առել «երկու պետություն» սկզբունքով պաղեստինցիների հետ խաղաղության հաստատումը։ Իսրայել-«Համաս» հակամարտության ֆոնին՝ իրավիճակն աստիճանաբար սրվում է ողջ Մերձավոր Արևելքում, գրում է Ամերիկայի Ձայնը։
Մերձավոր Արևելքում լարվածությունը նոր աստիճան է բարձրացել, երբ շաբաթ օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով սպանվեցին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ հրամանատարներ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մեղադրել է Իսրայելին և խոստացել պատասխան քայլեր ձեռնարկել։ Հրեական պետությունն անարձագանք է թողել մեղադրանքը՝ շարունակելով Գազայում «Համասի» օբյեկտների ոչնչացումը:
Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն:
Իսրայել-«Համաս» հակամարտության սկզբից ի վեր՝ պարբերաբար հարձակման է ենթարակվում է նաև Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը։ Շաբաթ օրը թիրախավորվել էր Իրաքում գտնվող «Ալ-Ասադ» ռազմակայանը՝ այդ երկրում ամերիկյան մեծությամբ երկրորդ ավիաբազան։ Գաղտնիք չէ, որ մերձավորարևլյան հակամարտությունում Վաշինգտոնը համարվում է Իսրայելի հավատարիմ դաշնակիցը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ