Օկուպացված Բերձորում ադրբեջանցիները մզկիթի շինարարությունը սկսել էին նախքան եկեղեցու ավերումը

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

l

Monument Watch-ը ահազանգում է․

2024 թվականի օգոստոսի 29-ից հայկական լրատվական տիրույթում տարածվեց տեղեկատվություն, որ ադրբեջանական իշխանություններն Արցախի Բերձոր քաղաքի Սբ․ Համբարձման եկեղեցու տեղում, որն իսպառ վերացվել է  օկուպացիոն  ռեժիմ կողմից, մզկիթ են կառուցւոմ (https://www.youtube.com/watch?v=h_vSnF1yFtI):

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» թիմի կողմից արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս հավաստել, որ օկուպացված Բերձորում մզկիթը կառուցվում է ոչ թե ադրբեջանական իշխանությունների կողմից միտումնավոր ոչնչացված սուրբ Համբարձման եկեղեցու տեղում, այլ նրանից ոչ հեռու գտնվող տարածքում, ընդ որում՝ մզկիթի շինարարությունը սկսել էր նախքան եկեղեցու ավերումը (նկ. 1):
 

 --00—ՍՊ