ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Մենք պատրաստ ենք օգնել մեր հարևաններին հնարավորինս կարճ ժամկետում կարգավորել վեճերը։ Այս մասին Երևանում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամմադ Հասան Շեյխոլեսլամին։
«Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված բանակցությունները և շեշտում է խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու կարևորությունը։ Մենք աջակցում ենք ամուր և միացյալ տարածաշրջանի ձևավորմանը»,-ասել է նա։
--00—ՅՄ