Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է, նա դեռևս քաղաքական բանտարկյալ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ս
Փաստաբան Արսեն Բաբայանը անդրադարձել է քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատարանի որոշմանը․

«Շատ ուրախացա տեղեկանալով, որ Արմեն Աշոտյանը հետագա պատիժը (սխալմամբ չեմ նշել պատիժ եզրույթը) կրելու է տանը, ընտանիքի կողքին: Այո, բանտից էապես տարբերվում է այս պայմանը, ինչի համար կրկին հայտնում եմ, որ շատ ուրախ եմ:
 
Բայց փաստ է, որ Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է և նա դեռևս փաստացի քաղաքական բանտարկյալ է։
 
Աշոտյանը պետք է անհապաղ ազատվի բոլոր տեսակի սահմանափակումներից..․»։ 
 

 

 

--00—ՍՊ