Ցմահ դատապարտյալներն իրենց ստեղծագործական աշխատանքներն են ցուցադրել՝ բարեգործության նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

g

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ կազմակերպվել է ցմահ ազատազրկման դատապարտված Արամ Առաքելյանի, Իգոր Օհանյանի և Միքայել Մարտիրոսյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը՝ «Թող մի օրորոց էլ գնա ու գա» խորագրով։ Հայտնում են ՔԿԾ մամուլի ծառայությունից։ 

Ցուցահանդեսին մասնակցել են «Հայ» ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Տիգրան Հակոբյանը, ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լիլիթ Ադիբեկյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը և այլ հյուրեր։ 

Ցուցահանդեսն իրականացվել է դատապարտյալների նախաձեռնությամբ և կրել է բարեգործական բնույթ. ցուցահանդեսի ավարտից հետո դատապարտյալների բոլոր աշխատանքները փոխանցվելու են «Հայ» ասոցիացիայի «Հայ մանուկ» ծրագրին։ Բարեգործական այս ծրագիրը սատարում է անպտղության խնդիր ունեցող ընտանիքներին։

Հավելենք, որ դատապարտյալ Արամ Առաքելյանի ստեղծագործությունների նախկին ցուցահանդես-վաճառքներից ստացված եկամուտների շնորհիվ ծնվել է մեկ երեխա։
 

--00--ՍՊ