Ամբակում Գրիգորյանը այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները. ՔԿԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 2, 24News

պպ

Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից՝ արձագանքելով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, թե Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը ազատման դիմում է գրել։

«Պարոն Գրիգորյանն այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները»,- ասացին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ 

 --00—ԼՀ