Դանակահարություն՝ Արարատի մարզի գյուղերից մեկում, կա վիրավոր․ կասկածյալը հայտնաբերվել է տաք հետքերով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ս.

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լուսառատ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ թևատակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆ. Ստեփանյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ 25-ամյա Մկրտիչ Մ.-ն է։

Առավել ամնրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00--ԼՀ