Գրիգոր Պետրոս Աղաջանյանի մարմինը վախճանումից 53 տարի անց մնացել է անփուտ․ կամփոփվի նոր շիրմատանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

մա.jp

Բեյրութում հանդիսավորությամբ ընդունել են Գրիգոր Պետրոս Աղաջանյանի՝ Հռոմից Լիբանան փոխադրված մարմինը, որ քիչ հետո հատուկ արարողությամբ պիտի ամփոփվի Բեյրութի Սուրբ Եղիա եկեղեցու բակի նորակառույց շիրմատանը: Այս մասին հայտնում է Arevelk․am-ը։

Ըստ ականատեսների՝ վախճանումից 53 տարի հետո կարդինալի մարմինը մնացել է նույն վիճակում՝ անփուտ, ինչը կարեւոր նախադրյալ է երանացման եւ սրբադասման համար: 

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր Հռոմից Լիբանան է փոխադրվել 20-րդ դարի նշանավոր հոգեւորական, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (1937-1962թթ.) Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանի մարմինը: Լիբանանի քրիստոնյաները (ոչ միայն հայ) անհամբերությամբ սպասում են կրոնական այն արարողություններին, որ տեղի են ունենալու այսօր երեկոյան:

Գրիգոր Պետրոս Աղաջանյանի վերահուղարկավորման համար Լիբանան են ժամանել մեծ թվով ուխտավորներ:

  --00--ԼՀ