Ռուսաստանն աջակցում է «Ադրբեջանի հետ միջանցքների և կապի ուղիների» հարցում Իրանի քաղաքականությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

յյ

 Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի` Սանկտ Պետերբուրգ կատարած այցից օրեր անց Թեհրան է մեկնել ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Թեհրանում նա վերահաստատել է, որ Ռուսաստանն աջակցում է Իրանի քաղաքականությանը «Ադրբեջանի հետ միջանցքների և կապի ուղիների» հարցերում: 

Սանկտ Պետերբուրգում իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Շոյգուն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի հարցով» Իրանի հետ նախորդ պայմանավորվածություններին և չի փոխել իր քաղաքականությունը։ 
 

--00—ՍՊ