Ռուսաստանի ու Իրանի նախագահները կհանդիպեն. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 7, 24News

ss

 


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանում հոկտեմբերի 11-ին երկկողմ հանդիպում է ունենալու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ 

«Այս հանդիպումը մեծ նշանակություն ունի ինչպես երկկողմ հարցերի քննարկման, այնպես էլ Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրավիճակի քննարկման համար», - ասել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:

Նշենք՝ սա Պուտին-Փեզեշքիան առաջին հանդիպումը կլինի Իրանի նախագահի՝ պաշտոնը ստանձնելուց հետո։ 

--00—ՍՊ