Բելառուսն ակնկալում է հոկտեմբերին ստանալ BRICS կազմակերպության գործընկերոջ կարգավիճակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

յ

Բելառուսը ակնկալում է BRICS-ի գործընկերոջ կարգավիճակ ստանալ հոկտեմբերին Կազանում կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։

«Մեր որպես գործընկեր, BRICS-ին միանալու հարցը մշակվում է։ Մենք հանդիպեցինք Չինաստանի նոր դեսպանին։ Նա մեզ հետ կիսվեց, որ արդեն կոնսենսուս է ձեռք բերվել, թե ինչ կարգավիճակով է լինելու գործընկերությունը։ Այժմ մենք պետք է ավելի ակտիվ աշխատենք կազմակերպության անդամ երկրների հետ, որպեսզի մեզ այս կարգավիճակը տրվի BRICS-ի գագաթնաժողովում, որը կլինի Կազանում ու որին կմասնակցի մեր նախագահը»,- ասել է ԱԳ նախարարը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ