ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Լևերկուզենի «Բայերի» և Գերմանիայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը լուրջ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում։ Այս մասին armsport-ի փոխանցմամբ հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացու ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», Մյունխենի «Բավարիան» և «Լիվերպուլը»։
«Բայերը» կարող է բաց թողնել 21-ամյա ֆուտբոլիստին, եթե նրա համար առաջարկեն 150 միլիոն եվրո։ Վիրցի գործող պայմանագրի ժամկետ լևերկուզենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։
--00—ԼՀ