Նեթանյահուն ՄՔԴ-ին հորդորել է ձերբակալության օրդեր տալ Թուրքիայի և Պաղեստինի ղեկավարների համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

հ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հաագայի Միջազգային քրեական դատարանին հորդորել է ձերբակալության օրդեր տալ Թուրքիայի և Պաղեստինի նախագահների համար՝ Իսրայելի դեմոկրատական ​​ճանապարհով ընտրված առաջնորդներին հետապնդելու փոխարեն: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանին, ով հայտնի է քուրդ խաղաղ բնակիչների սպանությամբ և լրագրողների բանտարկմամբ, ինչպես նաև Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ, ով հերքում է Հոլոքոստը և վճարում է ահաբեկիչներին՝ հրեաներին սպանելու համար։ Ռազմական հանցագործությունների համար Էրդողանին և Աբասին ձերբակալելու օրդեր արձակելու փոխարեն, Խանը շարունակում է Իսրայելի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներին ներկայացնել որպես պատերազմի հանցագործներ, մինչդեռ նրանք արդար պատերազմ են մղում ահաբեկիչների դեմ»,- ասել է Նեթանյահուն:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 


--00—ՍՊ