ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում այսօր Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալավեսին»։
Հանդիպումն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով՝ 3-2 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկան Լուկաս Վասկեսը, Կիլիան Մբապեն և Ռոդրիգոն։ Մինչև 85-րդ րոպեն մադրիդցիները հաղթում էին երեք գոլի առավելությամբ, սակայն խաղավերջում «Ալավեսը» մոտ էր հանդիպման ելքը շրջելուն․․․ հյուրերի կազմում աչքի ընկան Բենավիդեսն ու Գարսիան, ովքեր գոլերը խփեցին 85-րդ ու 86-րդ րոպեներին։ Սակայն ավելին անել Լուիս Գարսիայի թիմին անել չհաջողվեց։
Այս հանդիպումը հոբելյանական էր մադրիդյան թիմի գլխավոր մարզչի համար․ Կարլո Անչելոտին 300-րդ հանդիպումն անցկացրեց «Արքայական ակումբի» ղեկին։
«Ռեալն» այս խաղից հետո 17 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, «Ալավեսը»՝ 10 միավորով 8-րդը։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ