ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ, պարզել, ապա հայտնաբերել են սեպտեմբերի 24-ին Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկի հարևանությամբ գտնվող Կոմիտասի 46 շենքի բակում «Honda Kona», «BMW X6» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները հրկիզողին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանները 30-ից ավելի հասցեներում են եղել, իրականացրել են մի քանի օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ինչի շնորհիվ էլ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 23-ամյա Գուրգեն Տոնականյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ