Ռուս ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

d


ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Ռուս ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը՝ Սմոլենսկի և Դորոգոբուժսկի միտրոպոլիտ Տեր Իսիդորի գլխավորությամբ։

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության հրավերով` մասնակցելու Էջմիածնում Մայր տաճարի վերաօծման հանդիսավոր միջոցառումներին:

Կողմերը քննարկել են հայ և ռուս ժողովուրդների ավանդական հոգևոր և բարոյական կապերի ամրապնդման հարցերը։ 

 

--00—ՍՊ