ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին։
«Կողմերը քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգային հարցերը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Լավրովը ջերմորեն շնորհավորել է Արսենյանին դիվանագիտական առաքելության ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերջերս նշանակվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել աշխատանքում՝ ի նպաստ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային կապերի ամրապնդման։
--00—ՍՊ