Ռուսական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Սումիում 8 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

205639-1_large

Այսօր վաղ առավոտյան ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Սումիում ութ մարդ է զոհվել, 11-ը՝ ծանր վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն նշել է, որ ռուսական բանակը երկու անգամ հարվածել է Սումիում գտնվող բուժհաստատությանը՝ առաջին հարձակման ժամանակ մեկ մարդ է զոհվել, փրկարարների ժամանման պահին երկրորդ հարվածն է հասցվել։

--00—ՅՄ