Հաղթական գոլը վաստակեցինք 90 րոպեների քրտնաջան աշխատանքի շնորհիվ․ Էդուարդ Սպերցյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Untitled-71

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Матч ТВ-ի եթերում հայտարարել է, որ թիմն արժանի հաղթանակ է տարել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ (2:0)՝ նշելով, որ «ցուլերի» ֆուտբոլիստները ամբողջ հանդիպման ընթացքում խաղացել են իրենց ողջ նվիրվածությամբ։

«Կրասնոդարը» ՌՊԼ-ում 2018 թվականի ապրիլից ի վեր առաջին անգամ հաղթեց «Զենիթին»։

— Ե՞րբ էիք վերջին անգամ այսպիսի էմոցիաներ զգացել:

— Անկեղծ ասած, չեմ կարող հիշել։ Չգիտեմ։ Անհավանական մթնոլորտ էր, հաղթանակ՝ քաղաքի օրվա կապակցությամբ։

— Դուք խաղադաշտում գտնվող երկրպագուներին շնորհակալություն էիք հայտնում։ Ի՞նչ էր ձեր մտքում այդ պահին։

— Երջանկություն։ Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ էր կատարվում։

— Որքանո՞վ էին տարբեր «Զենիթի» հետ հանդիպումներն առաջնությունում և Սուպերգավաթում։

— Սուպերգավաթը հավաքներից հետո առաջին խաղն էր։ Գուցե ինչ-որ տեղ ֆիզիկապես պատրաստ չէինք։ Հիմա լավ թափ ենք հավաքել, կանգ չենք առնի։ Կուրախանանք, բայց հաջորդ օրը արդեն պետք է մտածենք հաջորդ խաղի մասին։

— Ի՞նչ տեղի ունեցավ թիմի հետ ընդմիջումից հետո։ Հանդերձարանում խիստ խոսակցությո՞ւն է եղել։

— Առաջին խաղակեսում նույնպես պրեսինգի էինք դիմում, գուցե հուզմունք կար, դրա համար շտապում էինք։ Հետո վերցրինք գնդակը, եղան լավ մոտեցումներ և ստանդարտներ։ Երկրորդ խաղակեսում էլ ավելի շատ ավելացրինք։ Կարծում եմ, հաղթական գոլը վաստակեցինք 90 րոպեների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

«Կրասնոդարը» վաստակած 24 միավորով գլխավորեց ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, «Զենիթը» 23 միավորով 3-րդն է։

--00—ՅՄ