ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Չինաստանի իշխանությունները չափազանց անհանգստացած են «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլլահի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում հակամարտությունների աճի կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի ԱԳ նախարարությունը։
«Չինաստանը մեծ ուշադրություն է դարձրել այս միջադեպին, և մենք խորապես անհանգստացած ենք տարածաշրջանում լարվածության աճով։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դեմ է ցանկացած գործողության, որը խախտում է Լիբանանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը», – ասվում է հայտարարության մեջ, որում նշվում է, որ Պեկինը դատապարտում է ցանկացած քայլ, որը վնասում է խաղաղ բնակչությանը և դեմ է տարածաշրջանում էսկալացիային նպաստող ջանքերին։
«Չինաստանը պնդում է, որ համապատասխան կողմերը, հատկապես Իսրայելը, անհապաղ միջոցներ ձեռնարկեն իրավիճակը սառեցնելու և կոնֆլիկտի հետագա սրումը կանխարգելման ուղղությամբ»։
--00—ՅՄ