ՏԿԵ նախարարը Սյունիքում է․ ճանապարհների սողանքային հատվածներում ծավալվել է աշխատանքային գործընթաց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

461570418_856774236639562_1271782179572329729_n

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ»հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, վերջինիս տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք այցելել են Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված:

Նախարարը եղել է ճանապարհի առավել բարդ հատվածներում, որտեղ արդեն իսկ գտնվել են նախագծային լուծումներ եւ ճանապարհի բարդ սողանքային հատվածներում ծավալվել է ակտիվ աշխատանքային գործընթաց։

Հիմնանորոգվող ճանապարհից շուրջ 7կմ հատվածում արդեն տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ:

Նախարարն այցելել է նաև Տաթև-Աղվանի ճանապարհահատված։

Շինարարության պատասխանատուների հետ քննարկվել են ընթացիկ և հետագա աշխատանքները։

--00—ՅՄ