Գնել Սանոսյանը դիտարկել է Շինուհայր ենթակայանում կատարված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

461672942_857045736612412_773264202632934786_n

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է Շինուհայր ենթակայան կատարած այցով:

Գնել Սանոսյանը դիտարկել է ենթակայանում կատարված աշխատանքները։

Շինուհայր ենթակայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 1961 թվականին: Շահագործումից հետո այնտեղ կատարվել են ընդամենը մասնակի վերակառուցման աշխատանքներ:

2018-2019թթ. սկսած իրականացվում է ենթակայանի վերակառուցումը:

Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Մասնակի վերանորոգման ժամանակ բոլոր չփոխարինված սարքավորումները փոխարինվել են նորերով: 

Ենթակայանի դրվածքային հզորությունը 251 մեգավատ է։ Տեղադրված են մեկ 125 և երկու 63 մեգավատ հզորության նոր ավտոտրանսֆորմատորներ:Այն համակարգային նշանակության հանգուցային ենթակայան է: Բոլոր անջատիչները, բաժանիչները ամբողջությամբ փոխվել են։ 

Շինուհայր ենթակայանը միակն է,որտեղ կան բոլոր լարումները՝ 220, 110, 35, 10 և 6։

--00—ՅՄ