ԱՄՆ-ում ներկայացվել են հայկական ձեռագրերն ու դրանց վերականգնման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ss
Ս.թ. օգոստոսի 25-ից սեպտեմբերի 13-ը Մաշտոցյան Մատենադարանի Միջթանգարանային գործակցության համակարգող, Մատենադարանի հայցորդ Տաթևիկ Սարոյանը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ թանգարանագիտական վերապատրաստման և իր հայցորդության ուսումնասիրության նպատակով գործուղվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։ 
 
Սմիթսոնյան ինստիտուտի հրավերով Տ. Սարոյանը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնի մի շարք թանգարանների մասնագետների հետ, ինչպես նաև Ինստիտուտի Ասիական Արվեստի Ազգային թանգարանի համադրողներ Մասսումի Ֆարհադի, Անտոնիետա Կատանզարիթի և ձեռագրերի վերականգնող Կեյշա Թալբերթի հետ։ Մասնագետները ներկայացրել են թանգարանում պահվող հայկական ձեռագրերը, դրանց վերականգնման աշխատանքները։

 

--00—ՍՊ