Իրանի փոխնախագահը Միշուստինի հետ խոսել է սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

d

Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ խոսել է սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։ 

Մոհամմադ Արեֆը, մասնավորապես, պատրաստակամություն է հայտնել համագործակցել Մոսկվայի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարցում։
 
«Մենք ընդգծում ենք բոլոր ոլորտներում տարածաշրջանային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը մեր բարեկամ ՌԴ-ի հետ։ Նույնիսկ այնպիսի հակասական թեմաներում, ինչպիսին է՝ Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը։ 

Զանգեզուրի տրանսպորտային միջանցքով մենք պետք է աշխատենք ռուս բարեկամների հետ։ Ընդգծում ենք, որ սահմանի ցանկացած փոփոխություն իր հետ կբերի անկայունություն և հող կպատրաստի ոչ տարածաշրջանային տերությունների կողմից չարաշահումների համար»,- ընդգծել է Իրանի փոխնախագահը։ 
 

--00—ՍՊ